ՇՈԿԱՅԻՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Կարծել է` ցորենի մաքուր սպիրտ է. «թունավոր» օղու համար ձերբակալվածին նորից….պարզվում է….

Արմավիրցի Աշոտ Հովսեփյանը, որն այժմ բուժում է ստանում հիվանդանոցում, առողջական լուրջ խնդիրներ ունի։ Պաշտպանը կարծում է, որ նրան կալանավորելու որևէ հիմք չկա։

Արմավիրում ալկոհոլային զանգվածային թունավորման դեպքով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանն այժմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում է, քանի որ նրա մոտ թոքաբորբ է հայտնաբերվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հայտնեց նրա պաշտպան Գոռ Գևորգյանը` հայտնելով, որ երեկ հետաձգվել է հարուցված քրգործով դատական նիստը, որի ժամանակ պետք է քննեին իր պաշտպանի կալանավորման հարցը։

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեցձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից, չխմեն այն։

«Հովսեփյանը կորոնավիրուսի 2 թեստ էր հանձնել, որոնցից մեկի պատասխանը դրական էր եղել, մյուսինը` բացասական։ Դրանից հետո նրա մոտ միակողմանի թոքաբորբ հայտնաբերեցին։ Բացի այդ, նա շաքարային դիաբետ ունի և լյարդի հետ կապված խնդիրներ։ Սակայն նախաքննական մարմինը որոշել է նրան երրորդ անգամ թեստավորել և միայն դրա պատասխանը ստանալուց հետո կալանավորման հարցը քննարկել»,–ասաց Գևորգյանը։

Նրա խոսքովՀովսեփյանին կալանավորելու համար դատարանը որևէ հիմք չունի, քանի որ կալանքի համար նախատեսված երեք հիմքերն էլ չեն գործում այս դեպքում։ Մասնավորապես, կալանավորման հիմքերից մեկն այն է, թե իբր ամբաստանյալը կարող է նախաքննական մարմնից թաքնվել, սակայն Հովսեփյանը երեք օր է ազատության մեջ է և նման քայլի չի դիմել։ Անձին կալանավորելու մյուս հիմքն էլ վկաների նկատմամբ ճնշում գործադրել է, սակայն այս դեպքում էլ, ըստ պաշտպանի, Հովսեփյանն ինքն է հարցաքննության ժամանակ վկաների անունները տվել ու ասելովքեր են իրենից օղի գնել։ Կալանավորման վերջին հիմքն էլ իրեղեն ապացույցները նախաքննական մարմնից թաքցնելն է, ինչը նույնպես չի «աշխատում» այս դեպքում, քանի որ Հովսեփյանն իրավապահներին հայտնել է որտեղ ինչքան օղի ունի պահած։

«Հովսեփյանն ասել է, որ աներոջ տան բակում մեծ քանակությամբ օղի կա։ Սակայն իրավապահներն ասում են, թե այնտեղ ավելի քիչ քանակությամբ օղի կա, քան ասել է Հովսեփյանը և սա այն դեպքում, երբ նախաքննական մարմինը չի չափել օղու քանակը, այլ տարաների վրա գրվածին է միայն նայել։ Ես միջնորդել եմ զննություն կատարել և չափել»,–ասաց փաստաբանը։

Նրա խոսքովայս դեպքում նախաքննական մարմինն առաջնորդվում է ոչ թե իրավական հիմքերով, այլ հասարակական կարծիքով փորձելով կալանավորել Հովսեփյանին։

«Մահացու օղուց» ևս 200 լիտր է հայտնաբերվել Արմավիրում. տեսանյութ

Պաշտպանը նշում է, որ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքն էլ տեղին չէ, նա ուղղակի բարեխիղճ մոլորության մեջ է ընկել։ Գևորգյանն ասում է, որ Հովսեփյանը կարծել է, թե ցորենի մաքուր սպիրտ է գնել, մտքի ծայրով անգամ չի անցել, որ իր պատրաստած օղին կարող է որևէ մեկի կյանքը խլել։

Փաստաբանը նշեց նաև, որ հաջորդ դատական նիստի օրը հայտնի չէ` կախված է կորոնավիրուսի թեստի պատասխանը ստանալու օրից։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան այցելել էր ԱրմավիրՀովսեփյանի բնակության վայր։ Նրա հարևանները հայտնել էին վստահ են, որ Աշոտ Հովսեփյանի «գլխին սարքել» են, քանի որ նա երբեք դիտավորյալ մեթիլ սպիրտ չէր խառնի խմիչքին։

Դեպքի առնչությամբ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով: Գործով մյուս երկու մեղադրյալները երկու ամսով կալանավորվել են:

Read more: https://armeniasputnik.am/society/20200906/24369824/karcele-tsoreni-maqur-spirte-tunavor-oxu-hamar-dzerbakalvacin-noric-testavorelen.html

Ashot Hovsepyan from Armavir, who is currently receiving treatment in a hospital, has serious health problems. The Defender thinks that there is no reason to detain him.

Ashot Hovsepyan, accused of mass alcohol poisoning in Armavir, is now in “St. Grigor Lusavorich Medical Center, as he has been diagnosed with pneumonia. In a conversation with Sputnik Armenia, his lawyer Gor Gorgyan reported the news, stating that yesterday the court session on the initiated criminal case was postponed, during which the issue of his lawyer’s arrest was to be examined.

The Ministry of Health announced on September 1 that 9 people had died of alcohol poisoning in Armavir. On the same day, the RA Investigative Committee reported that Armavir resident Ashot Hovsepyan had been arrested for selling vodka that did not meet safety requirements. The Investigative Committee urged all those who bought vodka from Hovsepyan not to drink it.

“Hovsepyan passed two coronavirus tests, one of which was positive, the other was negative. After that, he was diagnosed with unilateral pneumonia. In addition, he has diabetes and liver problems. However, the preliminary investigation body decided to test him for the third time, only after receiving the answer to discuss the issue of detention, “said Gorgyan.

According to him, the court has no grounds to detain Hovsepyan, as all three grounds for detention do not work in this case. In particular, one of the grounds for detention is that the defendant may be hiding from the preliminary investigation body, but Hovsepyan has been free for three days and has not taken such a step. The other reason for detaining the person was putting

pressure on the witnesses, but in this case, too, according to the defender, Hovsepyan himself gave the names of the witnesses during the interrogation and said who bought vodka from him. The last reason for the arrest is to hide the material evidence from the preliminary investigation body, which also does not “work” in this case, as Hovsepyan told the law enforcement agencies how much vodka he has stored.

 880 total views,  2 views today

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *